հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական էջը հոլովակ է հրապարակել այս տարի իրենց հյուրընկալող Երևանից

«Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական էջը հոլովակ է հրապարակել այս տարի իրենց հյուրընկալող Երևանից

Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տարեվերջին տեղի կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնում են Եվրոպական հեռարձակողների միությունը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե մրցույթի մասնակիցների, թե բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»:

 

  • Կիսվել: