շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան եկած արցախցի երեխաները հանդիպել են «Յունիսեֆի» դեսպան Մալենային

«Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան եկած արցախցի երեխաները հանդիպել են «Յունիսեֆի» դեսպան Մալենային

Ադրբեջանական սադրանքի հետևանքով Արցախ չվերադարձած աշակերտների մի խմբին այսօր հյուրընկալել էին Առաջին ալիքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

««Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան եկած երեխաները հանդիպեցին «Յունիսեֆի» դեսպան Մալենային, ով հույս հայտնեց , որ երեխաների հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ միջազգային համարժեք արձագանք կլինի և երեխաները վերադառնան իրենց ծնողների մոտ»,- գրել է նա:

  • Կիսվել: