շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Մանկական Եվրատեսիլի» առցանց քվեարկությունը շարունակվում է՝ մինչև մրցույթի մեկնարկը

«Մանկական Եվրատեսիլի» առցանց քվեարկությունը շարունակվում է՝ մինչև մրցույթի մեկնարկը

«Մանկական Եվրատեսիլի» առցանց քվեարկությունը շարունակվում է մինչև դեկտեմբերի 11-ը՝ մրցույթի մեկնարկը, որը կայանալու է Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Կարելի է քվեարկել երեք մասնակցի օգտին։ Հայաստանի մասնակից Նարեն 15-րդն է։ 

«Կատարումները դիտելուց հետո կարելի է քվեարկել Հայաստանի պատվիրակ Նարեի և ևս 2 մասնակից երկրի օգտին www.jesc.tv կայքում: Նարեի հաջողակ համարը 15-ն է:

Քվեարկել կարող եք աշխարհի ցանկացած կետից: Քվեարկության արդյունքները կվերածվեն միավորների և կհայտարարվեն մրցույթի ժամանակ»,- նշում են Հանրային հեռուստաընկերությունից։ 

Մրցույթի հաղթողը որոշվում է առցանց քվեարկության և ժյուրիի ՝ 50/50 ձայների հարաբերակցությամբ։ Հաղթում է այն երգը, որը հավաքել է  առեվալագույն միավորները։ 

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակում է 16 երկրի ներկայացուցիչ.

Ներկայացնում ենք ելույթների ամբողջական հերթականությունը․

1. Նիդերլանդներ
2. Լեհաստան
3. Ղազախստան
4. Մալթա
5. Իտալիա
6. Ֆրանսիա
7. Ալբանիա
8. Վրաստան
9. Իռլանդիա
10. Հյուսիսային Մակեդոնիա
11․ Իսպանիա
12․ Միացյալ Թագավորություն
13․ Պորտուգալիա
14. Սերբիա
15․ Հայաստան
16. Ուկրաինա

  • Կիսվել: