«Մանկական Եվրատեսիլ–2022–ի» բեմն արդեն պատրաստ է. լուսանկարներ
Մանկական Եվրատեսիլ-2022» միջազգային երգի մրցույթի բեմն արդեն պատրաստ է։ Հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել։




«Ահա և եվրատեսիլյան բեմը: Բոլոր նրանք, ովքեր հավատում են հրաշքին, կգտնեն այն հենց եվրատեսիլյան բեմում»,– գրված է լուսանկարներին կից։



«Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը, ինչպես և խորհրդանիշը` հոլը, կառուցված են հրաշքի շուրջ։ Կենտրոնական բեմը նման է հոլի, իսկ նրա շուրջը լույսով թելեր են, որոնք փոխանցելու են յուրաքանչյուր ելույթի էներգիան։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: