ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի Ֆրանսիայում

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի Ֆրանսիայում

Այսօր Եվրոպայի հեռարձակողների միությունն ու France Televisions-ը հաստատել են, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը տեղի է ունենալու Ֆրանսիայում, գրում է Wiwibloggs-ը:

Նշենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան դարձավ «Մանկական Եվրատեսիլ 2020»-ի հաղթողը, բայց քանի որ մրցույթի մանկական տարբերակում կանոններն այլ են, դեռեւս պարզ չէր՝ արդյոք հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվե՞ր հաղթող երկրում, թե՞ ոչ:

«Վալենտինան հրաշալի է ներկայացրել մեր երկիրն ու հաղթել «Եվրատեսիլ 2020»-ում, հետեւաբար ակնհայտ էր, որ Ֆրանսիան պետք է հաջորդ տարի հյուրընկալեր մրցույթը: Սա մեզ համար նոր նախաձեռնություն է, որն ընդգծում է այն կարեւորությունը, որով France Televisions-ը կապված է «Եվրատեսիլի», ԵՀՄ-ի եւ Եվրոպայի հետ: Եկեք հուսանք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը տեղի կունենա նորմալ պայմաններում եւ այն հրաշալի տոնախմբություն կդառնա շատ եվրոպացիների համար»,-նշել է France Televisions-ի տնօրեն Դելֆին Էռնոթ Կունչին:

  • Կիսվել: