ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մահացել է Սիլվեստր Ստալոնեի մայրը

Մահացել է Սիլվեստր Ստալոնեի մայրը

ԱՄՆ-ում 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեի մայրը՝ Ժակլին Ստալոնեն, գրում է nydailynews.com կայքը: 

Կնոջ մահվան հանգամանքների մասին տեղեկություն չկա: Ստալոնեն հայտնի աստղագուշակ, պարուհի էր, հետաքրքրվում էր կանանց ըմբշամարտով: Հայտնի է, որ նա կյանքի ընթացքում բազում պլաստիկ վիրահատություններ է տարել: 

Ժակլին Ստալոնեն ծնվել է 1921 թվականին՝ Վաշինգտոնում: Նրա նախնիները 1888 թվականին Օդեսայից (Ռուսական կայսրություն) են արտագաղթել Միացյալ Նահանգներ:

Նա ունեցել է երեք երեխա՝ Սիլվեստր Ստալոնեն, երգիչ և երաժիշտ Ֆրենկ Ստալոնեն, ինչպես նաև դերաանուհի Տոնի դ'Ալտո: Ներկայում ողջ են միայն երկու որդին: 

Sylvester Stallone with his mother, Jackie Stallone, at the Golden Apple Awards held at the Beverly Hilton in 1997. Jackie Stallone has reportedly died at age 98.

  • Կիսվել: