հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մահացել է ռուսական Фабрика звезд-ի աստղ Պիեռ Նարցիսը

Մահացել է ռուսական Фабрика звезд-ի աստղ Պիեռ Նարցիսը

45 տարեկանում մահացել է ռուսական Фабрика звезд հեռուստանախագծի աստղ Պիեռ Նարցիսը։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրին։

Պիեռ Նարցիսը մահացել է սրտի կանգից։ Այս մասին հայտնում է kp.ru-ն՝ հղում կատարելով երգչի դստերը։

Ինչպես հայտնել է Կարոլինա-Քրիստել Կալաչևան՝ 45-ամյա Պիեռ Նարցիսը երիկամի վիրահատության է ենթարկվել։ Վիրահատական ​​միջամտությունն անհաջող ավարտ է ունեցել, ինչից հետո գրանցվել է սրտի կանգ։


Ծնունդով Կամերունից Պիեռ Նարցիսը դարձել է հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի աստղը: Երկրպագուները նրան հիշում են Шоколадный заяц հիթով։

2003 թվականին երգիչը թողարկել է իր միակ ալբոմը, որը նույնպես կոչվում էր Шоколадный заяц-ը: 

Միաժամանակ, բացի տիտղոսային հիթից, նա կատարել է նաև այլ երգեր՝ «Акуна Матата», «О, любовь», «Целуй, целуй»։ 2009 թվականին Նարցիսն ամուսնացել է Վալերիա Կալաչևայի հետ, այդ ամուսնությունից ծնվել է իրենց դուստրը՝ Կարոլինա-Կրիստելը։ 2017 թվականին զույգը ամուսնալուծվել է։

  • Կիսվել: