ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մահացել է ռեփեր Biz Markie-ն

Մահացել է ռեփեր Biz Markie-ն

57 տարեկանում մահացել է ամերիկցի ռեփեր Biz Markie-ն (Մորսել Թեո Հոլ)։

Երաժիշտը կյանքից հեռացել է Բալթիմոր քաղաքի հիվանդանոցում դիաբետով պայմանավորված բազմաթիվ բարդությունների պատճառով։

Հոլը հայտնիություն է ձեռք բերել 1989թ․-ին «Just a Friend» («Պարզապես ընկեր») երգի միջոցով։ Այն ներառվել է Ամերիկայի թոփ 40 հիեթերի ցանկում։ «The Biz Never Sleeps» («Բիզը երբեք չի քնում») սկավառակը, որում ներառվել է կոմպոզիցիան, «ոսկե» ալբոմի կարգավիճակ է ստացել, վաճառվել է դրա ավելի քան 500 հազար կրկնօրինակ։

  • Կիսվել: