կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մահացել է կոմպոզիտոր Անջելո Բադալամենտին

Մահացել է կոմպոզիտոր Անջելո Բադալամենտին

Ամերիկացի կոմպոզիտոր Անջելո Բադալամենտին, ով Դեյվիդ Լինչի ֆիլմերի երաժշտության հեղինակն է, մահացել է 86 տարեկան հասակում։

Բադալամենտին հիմնականում երաժշտություն է գրել ֆիլմերի համար, սակայն նրա կենսագրությունը ներառում է նաև համագործակցություն Դեյվիդ Բոուիի, Մարիան Ֆեյթֆուլի և Նինա Սիմոնի մակարդակի երաժիշտների հետ։

Բադալամենտիի երաժշտության տակ է վառվել 1992 թվականին Բարսելոնայի օլիմպիական խաղերի բացման ժամանակ օլիմպիական ջահը։ 

  • Կիսվել: