ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մահացել է հայտնի մոդել Mama Cax-ը

Մահացել է հայտնի մոդել Mama Cax-ը

30-ամյա մոդել Կակսմի Բրուտուսը, որը հայտնի է Mama Cax անունով, մահացել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին լուրը հայտնվել է Instagram-ի նրա էջում։  Անցյալ շաբաթ նա ինքն է սոցցանցում պատմել առողջական խնդիրների մասին՝ բողոքելով որովայնի սուր ցավից։  Աղջիկը հիվանդանոցում անցկացրել է մեկ շաբաթ։

Mama Cax-ին տեղին է մարտիկ անվանելը։ Որպես քաղցկեղը վերապրած մարդ նա սովոր է միանգամից մի քանի խնդրի լուծում իր վրա վերցնել։ «Կյանքի վերջին օրերին նա պայքարել է իրեն բնորոշ կարծրությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: