հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մահացել է դերասան և ռեժիսոր Սերգեյ Պուսկեպալիսը

Մահացել է դերասան և ռեժիսոր Սերգեյ Պուսկեպալիսը

Յարոսլավլի մարզում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ռուս դերասան և ռեժիսոր Սերգեյ Պուսկեպալիսը։ Նա 56 տարեկան էր։ Դերասանի մահվան մասին հայտնել են Baza telegram ալիքը և այլ աղբյուրներ։

Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ի կեսօրին Մ-8 ավտոճանապարհին։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը հանդիպակաց գոտի դուրս գալն ու բեռնատարի հետ բախումն են եղել։ Դերասանը և նրա վարորդը մահացել են, բեռնատարի վարորդը վերակենդանացման բաժանմունքում է:

Սերգեյ Պուսկեպալիսը խորհրդային և ռուս դերասան է, թատրոնի և կինոյի ռեժիսոր, Յարոսլավլի Վոլկովի թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ։

  • Կիսվել: