կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է ցուցասրահից Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու, ռեփեր Քանյե Ուեսթի մոմե արձանը

Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է ցուցասրահից Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու, ռեփեր Քանյե Ուեսթի մոմե արձանը

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է ցուցասրահից Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու, ռեփեր Քանյե Ուեսթի մոմե արձանը՝ հրեաների և «Black Lives Matter» շարժման մասին նրա սկանդալային հայտարարությունների պատճառով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Առաջին անգամ արձանը թանգարանում ցուցադրվել է 2015 թվականին։ Հաստատությունը բացատրել է, որ այն արխիվ տեղափոխելու որոշումը պայմանավորված է այցելուների ցանկությամբ։ Ավելի վաղ երաժիշտը սոցցանցերում գրառում էր կատարել.

«Բոլորը գիտեն, որ Black Lives Matter-ը խաբեություն էր։ Հիմա դա վերջացավ, ինձ շնորհակալություն մի հայտնեք»:

Նա նաև հրապարակել է ռեփեր Փի Դիդդիի հետ իր նամակագրության սքրինշոթը, որում վերջինիս մեղադրում է հրեաների կողմից իբր ղեկավարվելու մեջ։

Ուեսթի սկանդալային հայտարարություններից հետո հայտնի դարձավ, որ հագուստի, կոշիկի և սպորտային ապրանքների   Adidas ընկերությունը մտադիր է դադարեցնել համագործակցությունը նրա հետ։ Նախկինում արտիստի հետ դադարեցրել են համագործակցությունը GAP և Balenciaga ապրանքանիշերը։

  • Կիսվել: