շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լոպեսը բեմում պարել է իր 74-ամյա մայրիկի հետ

Լոպեսը բեմում պարել է իր 74-ամյա մայրիկի հետ

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր շրջագայության շրջանակներում շարունակում է ելույթներ ունենալ ԱՄՆ քաղաքներում։ Շոուներից մեկի ընթացքում նա երկրպագուներին իսկական անակնկալ է մատուցել. բեմ է հրավիրել մայրիկին՝ 74-ամյա Գվադելուպե Ռոդրիգեսին, որի հետ պարել է իր հիթի հնչյունների ներքո։

Լոպեսն իր ինստագրամյան էջում գրել է. «Մարդիկ ինձ հաճախ հարցնում են, թե որտեղից ինձ այդքան էներգիա, դրայվ, որտեղից եմ վերցնում պարային շարժումները։ Հիմա դուք գիտեք պատասխանը»,- Instagram-յան հրապարակման մեկնաբանություններում գրել է Ջենիֆեր Լոպեսը։

Երգչուհու մայրը սկզբում ամաչել է, սակայն հետո հավաքվել է ու լավ պարել։ Այդ օրը նա նշում էր 74-ամյակը, ինչի առիթով Լոպեսը մորը գեղեցիկ տորթ է մատուցել։

  • Կիսվել: