երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լոբոդան Երևանում հանդես կգա համերգով

Լոբոդան Երևանում հանդես կգա համերգով

Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան իր տելեգրամյանր ալիքում պատմել է շրջագայության մասին, որի շրջանակներում նաև համերգ է ունենալու Երևանում: Համերգը կկայանա հոկտեմբերի 18-ին:

«Մենք բոլորս այսօր ստիպված ենք ցրվել աշխարհով մեկ՝ մեր տներից հեռու, ուստի յուրաքանչյուր համերգ մեզ համար եզակի հնարավորություն է միասին ապրելու այս դժվարին ժամանակը:
Ուզում եմ հիշեցնել, որ համերգներից ստացված միջոցների մի մասը փոխանցում եմ իմ հայրենի քաղաքի՝ Իրփինի վերականգնմանը։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է նաև միանալ և նպաստել՝ բարի գործ անելով»,-նշել է երգչուհին:

 

  • Կիսվել: