ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լևոնը առաջնագծում է. մենք որևէ լուսանկար չենք հրապարակել. Գայանե Քոչարյան

Լևոնը առաջնագծում է. մենք որևէ լուսանկար չենք հրապարակել. Գայանե Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակում է կատարել, որում ասված է.

«Եղբորս որևէ լուսանկար, այս օրերին արված, չի հրապարակվել մեր կողմից: Մամուլը տարածում է Լևոնի հին լուսանկարները, ինչը շփոթմունք է առաջացնում: Առաջին իսկ օրերից եղբայրս կամավոր մեկնել է Արցախ և մինչ օրս էլ այնտեղ է: Մենք որևէ լուսանկար չենք հրապարակել` ավելորդ ուշադրություն չգրավելու համար ու խնդրում ենք լրատվամիջոցներին և առանձին օգտատերերի զերծ մնալ ավելորդ լարվածություն և շփոթմունք առաջացնող հրապարակումներից:

  • Կիսվել: