կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լավաշ և հաղթանակ. այսօր այդ երկուսն էլ հնարավոր է տանել Հայաստանից. «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» հաղթող

Լավաշ և հաղթանակ. այսօր այդ երկուսն էլ հնարավոր է տանել Հայաստանից. «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» հաղթող

Քիչ առաջ Կարեն Դեմիրճանի անվան մարզահամերգային համալիրում մամուլի ասուլիսով հանդես եկավ ՛՛Մանկական Եվրատեսիլ 2022՛՛-ի հաթող՝ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն։

՛՛Ես ցանկանում էի հաղթել ՛՛Մանկական Եվրատեսիլ՛՛-ում, բայց կլիներ այդպես, թե ոչ, չգիտեի։ Այս հաղթանակը ոչ միայն իմն է, այլեւ իմ թիմինը, եւ այն մարդկանցը, որոնք իմ օգտին քվեարկել են։ Ուզում եմ նաեւ շնորհավորել ծնողներիս, որովհետեւ այս գեղեցիկ օրը նաեւ իրենցն է՛՛,-ասաց փոքրիկ երգիչը։

Իր խոսքում Լիսանդրոն հիշեցրեց, որ նախորդ ասուլիսի ժամանակ ասել էր, թե հավանել է հայկական լավաշը, սակայն Հայաստանից կցանկանար տանել առաջին հերթին հաղթանակ:

՛՛Այսօր այդ երկուսն էլ հնարավոր է տանել՛՛,-հպարտությամբ նշեց նա:

Լիսանդրոն նաև ասաց, որ հավանել է Հայաստանի պատվիրակ Նարեի պարային երգը։

՛՛Ես հավանում եմ Նարեին, նա հրաշալի երգչուհի է, նրա երգը շատ եմ սիրել։ Ինձ, առհասարակ, դուր են եկել բոլոր երկրների երգերը, կառանձնացնեմ Հայաստանի եւ Պորտուգալիայի ելույթները, բայց ուզում եմ բոլոր երկրի ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնել իրենց ընկերության համար՛՛,-ասաց Լիսանդրոն:

  • Կիսվել: