ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ласковый май խմբի պրոդյուսերը նշել է Շատունովի մահվան համար «մեղավորին»

Ласковый май խմբի պրոդյուսերը նշել է Շատունովի մահվան համար «մեղավորին»

Ռուսական Ласковый май խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը հայտարարել է, որ խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովի մահվան համար մեղավոր է Ստավրոպոլի դատարանի դատավոր Սվետլանա Լունևան։ Այդ մասին նա գրել է Instagram-ում։

Ռազինը նշել է, որ հենց Լունևան է որոշում կայացրել Ласковый май-ի երգերի նկատմամբ իրավունքների՝ Շատունովին փոխանցման գործով։

«Նա միտումնավոր, իր հայեցողությամբ, ուրիշի ունեցվածքը փոխանցեց Յուրի Շատունովին: Կարծում եմ, որ այս որոշումը Յուրային այնպիսի հուզական պոռթկումի հանգեցրեց մեծ և բարդ հյուրախաղերի գրաֆիկի ֆոնին, ինչը մեծապես ազդեց նրա մահվան վրա», - ասել է Ռազինը:

Նշենք, որ երգչի և պրոդյուսերի միջև կոնֆլիկտը սկսվել է խմբի փլուզումից շատ առաջ։ Չնայած նրան, որ թիմը միլիոններ էր վաստակում, Շատունովը լավ չէր ապրում։

Սկզբում Ռազինը դատի է տվել հեղինակ Սերգեյ Կուզնեցովի գրած 27 երգի իրավունքները ստանալու համար։ Սակայն 2019 թվականին Շատունովը դատի է տվել Ռազինին՝ իր համերգներին հիթեր կատարելու իրավունք ստանալու համար։ 2022 թվականի հունիսի 17-ին երգիչը հաղթել է դատարանում։

Հիշեցնենք, որ Շատունովի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 23-ին։ Նա մահացել է սրտի կաթվածից։

  • Կիսվել: