երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կյանքից հեռացել է «Հաջողության ջենթլմենները» ֆիլմի դերասաններից Անատոլի Յաբբարովը

Կյանքից հեռացել է «Հաջողության ջենթլմենները» ֆիլմի դերասաններից Անատոլի Յաբբարովը

86 տարեկանում մահացել է խորհրդային թատրոնի և կինոյի ռուս դերասան Անատոլի Յաբբարովը, որը հայտնի է «Հաջողության ջենթլմենները» ֆիլմից, հայտնում է kino-teatr.ru պորտալը։

Նշվում է, որ դերասանը կյանքից հեռացել է նոյեմբերի 6-ին։ Մահվան պատճառը չի հաղորդվում։

Անատոլի Յաբբարովը ծնվել է 1937 թվականի օգոստոսի 24-ին Բաքվում։ Կինոյում իր դեբյուտը կայացել է 1964 թվականին «Մի անգամ կար մի ծերունի և մի ծեր կին» դրամայում։

Նա առավել հայտնի է «Վազք» (1970), «Հաջողության ջենթլմենները» (1971), «Երկու կապիտան» (1976), «Բանտից փախուստ» (1977) ֆիլմերում խաղացած դերերով։

  • Կիսվել: