ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խոշոր պարտքի պատճառով Դավիթ Մանուկյանի ունեցվածքի վրա կալանք է դրվել․ մանրամասներ

Խոշոր պարտքի պատճառով Դավիթ Մանուկյանի ունեցվածքի վրա կալանք է դրվել․ մանրամասներ

Ռեփեր և բլոգեր Դավիթ Մանուկյանը, որը հայտնի է Դավա կեղծանվամբ, խոշոր գումար է պարտք, նրա ունեցվածքի վրա կալանք է դրված։ Այս մասին հայտնի է դարձել «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին։
Պարբերականը պարզել է, որ 2015թ.-ի ավարտին Մանուկյանը՝ որպես կառուցապատող, պայմանագրեր է կնքել երկու ռիելթորի հետ և նրանցից ավելի քան մեկ մլն ռուբլի ստացել 76 քառակուսի մետր տարածքով բնակարանի համար։ Ընդ որում, փաստաթղթում աշխատանքների կատարման ժամկետ նշված էր 2016թ․-ի մարտի 15-ը, իսկ բնակարանի արժեքն, ըստ ստացականների, վճարվել է ամբողջական ծավալով, սակայն ներդրողներն այդպես էլ օբյեկտին հասանելիություն չեն ստացել, հակառակ կնքված գործարքի։
«Հայցվորները բազմաթիվ անգամներ գնացել են տան շինարարության վայր, և նրանց հայտնի է, որ շինարարությունն ավարտվել է, տանը մարդիկ են ապրում, սակայն ինվեստորները կառուցապատողից տեղեկություն չեն ստացել, որ օբյեկտը պատրաստ է փոխանցման»,- նշել է պաբերականը՝ վկայակոչելով դատարանի տվյալները։

Հայտնի է, որ Մանուկյանը հրաժարվում է հանդիպումներից, չի պատասխանում հեռախոսազանգերին, հրաժարվում է համաձայնագրի պայմանները կատարելու պահանջով նամակներ ստանալ։
Արդյունքում պարզվել է, որ բնակարանը վերավաճառվել է այլ մարդու։ Այս պահին ռիելթորները բլոգերից պարտքը ստանալու միջոց են փնտրում։ Ընդ որում՝ դատական պրիստավի տեղեկության համաձայն՝ Դավան պաշտոնապես ունեցվածք չունի։

Պարբերականի հետ զրույցում իրավաբան Կոնստանտին Զինովևը հայտնել է, որ հայցվորները գումարը վերադարձնելու երկու միջոց ունեն. կա՛մ Մանուկյանին սնանկ ճանաչել (այդ դեպքում նրա ունեցվածքի վերավաճառքի բոլոր գործարքները, որոնք կատարվել են վերջին երեք տարվա ընթացքում, անվավեր կճանաչվեն, և ակտիվները կուղղվեն պարտքերի մարմանը), կա՛մ պրիստավների աջակցությամբ Դավայի Instagram-ում գովազդատուներից պահանջել նրան խոստացած հոնորարը։

  • Կիսվել: