ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կցանկանայի՝ այստեղ լինեիր. Քարդաշյանը լուսանկար է հրապարակել հոր հետ

Կցանկանայի՝ այստեղ լինեիր. Քարդաշյանը լուսանկար է հրապարակել հոր հետ

Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամում» գրառում է արել եւ հոր հետ լուսանկար հրապարակել. «Ծնունդդ շնորհավոր, հայրիկ: Կարոտում եմ քեզ: Կցանկանայի այստեղ լինեիր եւ տեսնեիր այս ամենը»:

Նշենք, որ հայ-ամերիկյան ընտանիքում ծնված Քիմ Քարդաշյանի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, մահացել է 2003 թվականին: Նրա նախնիները Թուրքիայից Միացյալ Նահանգներ են ներգաղթել 19-րդ դարի վերջերին:

Ավելի վաղ Քիմն ասել էր, որ իր հայրը հաստատ շատ հպարտ կլիներ, երբ տեսներ, թե ինչպես են իրենք՝ ինքն ու քույրերը, խոսում իրենց հայկական արմատների մասին: «Մեր հայրը մեզ միշտ ասում էր, որ ազգանվան վերջից չհանենք «-յան» մասնիկը, ինչը անում են Ամերիկա տեղափոխված որոշ հայեր: Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ»,-մի առիթով ասել էր Քիմը:

  • Կիսվել: