ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կաչերն իր մրցանակը նվիրել է իր «պատմական հայրենիք Հայաստանին»

Կաչերն իր մրցանակը նվիրել է իր «պատմական հայրենիք Հայաստանին»

Երգիչ, «Factor A» և «Voice-1» շոուների մասնակից Արտյոմ Կաչերը (իսկական ազգանունը՝ Կաչարյան) արժանացել է «Ոսկե գրամոֆոն-2019» երաժշտական մրցանակին:

Մրցանակաբաշխությունը կայացել է Մոսկվայում, նոյեմբերի 23-ին:

Կաչերն Ինստագրամի իր էջում անդրադարձել է մրցանակին՝ գրելով հետևյալը. «Շնորհակալ եմ բոլորին: Ես ի սրտե ուզում եմ այս մրցանակը նվիրել  իմ հարազատ  Օսեթիային՝ այն վայրին, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ, և հարազատ  Հայաստանին` իմ պատմական հայրենիքին»:

  • Կիսվել: