հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ջոն Լեջընդը տարվա ամենասեքսուալ տղամարդն է ճանաչվել. People

Ջոն Լեջընդը տարվա ամենասեքսուալ տղամարդն է ճանաչվել. People

Ամերիկացի 40-ամյա երգիչ Ջոն Լեջընդը արժանացել է մոլորակի ամենասեքսուալ տղամարդու տիտղոսին People ամսագրի տվյալներով: Հայտնի պարբերականը տարվա սեքս-խորհրդանիշներին ընտրում է սկսած 1985 թվականից:

Այսուհետ  «Գրեմմի»-ի, «Օսկար»-ի և «Ոսկե գլոբուս»-ի արժանացած երգիչը նաև այս մրցանակն ունի:

Ինչպես ինքն է խոստովանել` իմանալով այս լուրը, նա հուզվել է ու նույնիսկ մի փոքր վախեցել:

«Ես շատ էի ուրախացել, բայց միաժամանակ շատ էի վախեցել, որովհետև ինձ այժմ մանր կտորների կվերածեն ու խոշորացույցով կուսումնասիրեն` համոզվելու, որ ես իրոք արժանի եմ կրելու ամենասեքսուալ տղամարդու տիտղոսը»,-ասել է Լեջընդը:

 

 

 

  • Կիսվել: