Ջենիֆեր Լոպեսը համերգային ծրագրով հանդես կգա Երևանում
Համաշխարհային գերաստղ Ջենիֆեր Լոպեսը համերգային տուրի շրջանակներում ելույթ կունենա նաև Երևանում։ Այդ մասին աստղը տեղեկացրել է իր ինստագրամյան էջում։
Երևանը մեկն է այն քաղաքներից, որոնցում Լոպեսը հանդես կգա Up all night խորագիրը կրող տուրի շրջանակներում։
Լոպեսի երևանյան համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։