շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին նշանվել են

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին նշանվել են

Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը երկրորդ անգամ նշանվել են՝ 2004 թվականին իրենց նախկին խոստումը չեղյալ հայտարարելուց հետո, շաբաթ օրը CNN-ին հաստատել է Լոպեսի ներկայացուցիչը:
Լոպեսը իր «On the JLo» տեղեկագրում կիսվել է մի տեսանյութով, որտեղ նա հայտնվել է զգացմունքային խոսքով և ներկայացրել իր  նշանադրության  կանաչ մատանին:
Նրա քույրը՝ Լինդա Լոպեսը Instagram-ի իր Stories-ում կիսվել է տեսանյութից՝ գրելով. «Այսպես եղավ: Սիրում եմ քեզ @jlo @ben affleck»:
Զույգը ծանոթացել է 2001 թվականին «Gigli» ռոմ-կոմի նկարահանման հրապարակում, որտեղ նրանք մարմնավորել են հանցագործների, ովքեր միասին աշխատում են, և նրանք իրական ընկերություն են հաստատել:
Մինչ ֆիլմը ձախողվեց, Աֆլեքը հունվարին ասաց Entertainment Weekly-ին, որ չի զղջում դրա համար, քանի որ հասցրեց հանդիպել Ջենիֆերին, ում հետ հարաբերություններն իսկապես իմաստալից են եղել  իր կյանքում:
Աֆլեքը հարցն ուղղեց Լոպեսին 2002 թվականին՝ շքեղ վարդագույն ադամանդե նշանադրության մատանիով:
Սակայն զույգը հետաձգել է իրենց հարսանիքը 2003 թվականին հարսանիքից օրեր առաջ՝ հայտարարության մեջ ասելով. «Մեր հարսանիքի շուրջ ԶԼՄ-ների չափազանց մեծ ուշադրության պատճառով մենք որոշել ենք հետաձգել ամսաթիվը»:

2004 թվականի հունվարին նրանք պաշտոնապես դադարեցրին հարաբերությունները:
Ենթադրվում է, որ զույգը վերսկսել է իրենց սիրավեպը այն բանից հետո, երբ նա և բեյսբոլի լեգենդ Ալեքս Ռոդրիգեսը ավարտեցին իրենց նշանադրությունը 2021 թվականի ապրիլին:
«Ես ինձ այնքան հաջողակ և երջանիկ եմ զգում, որ նրա հետ եմ»,- ասել է Լոպեսը People ամսագրին Աֆլեքի հետ վերամիավորվելու մասին: «Գեղեցիկ սիրո պատմություն է, որ մենք երկրորդ հնարավորություն ստացանք»։
52-ամյա Լոպեսի համար դա կլինի չորրորդ ամուսնությունը, իսկ 49-ամյա Աֆլեքի համար՝ երկրորդը։
Նա նախկինում ամուսնացած է եղել դերասան Օջանի Նոայի, պարուհի Քրիս Ջադի և երգիչ Մարկ Էնթոնիի հետ, որոնց հետ կիսում են 14-ամյա երկվորյակներ Մաքսը և Էմմին։
Աֆլեքն ամուսնացած էր դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ և նրանք 16-ամյա Վիոլետի, 13-ամյա Սերաֆինայի և 10-ամյա Սամուելի ծնողներն են:

  • Կիսվել: