շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Համացանցում հայտնվել են լուսանկարներ Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի հարսանիքից

Համացանցում հայտնվել են լուսանկարներ Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի հարսանիքից

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը գաղտնի ամուսնացել են, հաղորդում է TMZ պարբերականը։ Նշվում է, որ պսակադրությունն անցկացվել է գաղտնի, իսկ հյուրերի ցանկում եղել են միայն զույգի ամենամտերին ընկերներն ու ընտանիքների անդամները։

Պարբերականի հաղորդմամբ՝ պսակադրությունն անցկացվել է Լաս Վեգասի Փոքրիկ Սպիտակ մատուռում, իսկ ամուսնության  վկայականը զույն ստացել է հուլիսի 16-ին։ 

«Նրանք դա արեցին այնպես, ինչպես դեռահասները, որոնք փախչում են անապատ՝ «այո» ասելու», - գրում է TMZ-ը՝ նկատի ունենալով Նևադայի անապատը:

Հիշեցնենք, որ աստղային զույգի վերամիավորման մասին հայտնի է դարձել նախորդ տարի։ 2000-ականներին Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը համարվում էին Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը, նրանք նույնիսկ նշանադրվել էին։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց զույգը բաժանվեց քննադատությունների ճնշման ներքո։

Այս ամուսնությունը երգչուհու համար արդեն չորրորդն է, իսկ Աֆլեքի համար՝ երկրորդը։

  • Կիսվել: