Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 29-ից
Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքը սկսվելու է ապրիլի 29-ից, Հայաստանի ժամանակով ժամը 12։00-ին։
Ջենիֆեր Լոպեսն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Տոմսերի արժեքը՝ 25 հազար դրամ, 35 հազար դրամ, 50 հազար դրամ, 55 հազար դրամ, 60 հազար դրամ և 180 հազար դրամ։
Լոպեսի համերգը Երևանում կկայանա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Համերգի սկիզբը՝ ժամը 20։00-ին։