Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայանալիք համերգի տոմսերի 70 տոկոսը սպառվել է
Օգոստոսի 30 Երևանում կայանալիք Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսերը 70% սպառված են։ Այդ մասին հայտնում է համերգի կազմակերպիչների պաշտոնական էջը։
Նշենք, որ տոմսերի վաճառքը սկսել է ընդամենը 2 օր առաջ և վաճառքի օնլայն հարթակները այնքան ծանրաբեռնված էին, որ երգչուհու երկրպագուները չէին կարողանում տոմս պատվիրել։
Նշենք, որ համերգի տոմսերը տատանվում են 25-180 հազար դրամի սահմաններում։