շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իվետա Մուկուչյանն ու Արա Մարտիրոսյանը ներկայացրել են «Полу я» երգի տեսահոլովակը (տեսանյութ)

Իվետա Մուկուչյանն ու Արա Մարտիրոսյանը ներկայացրել են «Полу я» երգի տեսահոլովակը (տեսանյութ)

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, համագործակցելով երգիչ Արա Մարտիրոսյանի հետ, երկրպագուների դատին է հանձնել «Полу я» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Հլովակը հասանելի է երգչուհու «YouTube»-ի պաշտոնական էջում:

Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, որի հետ և՛ Իվետա Մուկուչյանը, և՛ Արա Մարտիրոսյանը արդեն իսկ համագործակցել են:

Երգի երաժշտությունը գրել է Սերգեյ Նայդունը, իսկ խոսքերը՝ Լարիսա Արխիպենկոն, գործիքավորումն իրականացրել են Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը:

  • Կիսվել: