երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսկապես հաճույք եմ ստանում իմ մասնակցությունից. Բրյունետ

Իսկապես հաճույք եմ ստանում իմ մասնակցությունից. Բրյունետ

՛՛Եվրատեսիլ 2023՛՛-ի Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը քիչ առաջ ներկայացավ միջոցառման բացման արարողությանը և զրուցեց հաղորդավարների հետ՝ կիսվելով տպավորություններով։

Հաղորդավարները Բրյունետից հետաքրքրվեցին նրա եվրատեսիլյան շոուի անակնկալներից, որոնք հայ երգչուհին չբացահայտեց։

Բրյունետը նշեց, որ ամեն վայրկյան հաճույք է ստանում մրցույթում իր մասնակցությունից։

՛՛Սա ինձ համար մեծ բան է, իսկապես հաճույք եմ ստանում մասնակցությունիցս։ Անհամբերությամբ եմ սպասում ավելի մեծ առիթների։ Կաշխատեմ ինձ վրա եւ կանեմ լավագույնը։ Ես շատ եմ ստեղծագործում, եւ այդ ամենով կկիսվեմ ձեզ հետ՛՛,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Լիվերպուլում մեկնարկել է ՛՛Եվրատեսիլ 2023՛՛-ի պաշտոնական բացման արարողությունը։

 

  • Կիսվել: