շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ինձանից ավել»․ Սիրուշոն ներկայացրել է սպասված տեսահոլովակն ու զուգերգը պարագվայցի հայտնի երգչի հետ

«Ինձանից ավել»․ Սիրուշոն ներկայացրել է սպասված տեսահոլովակն ու զուգերգը պարագվայցի հայտնի երգչի հետ

Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ամբողջական տարբերակն ու տեսահոլովակը։ Մինչ թողարկումը երգի հայտնի հատվածն արդեն հասցրել էր շրջանառվել Instagram-ում ու TikTok-ում՝ դառնալով վերջին շրջանում օգտատերերի տեսանյութերի ամենատարածված հնչյուններից մեկը։ Սիրուշոյի ինստագրամյան էջում տեղադրված երգի անոնսային տարբերակը մեկ օրում գրանցել էր մեկ միլիոնից ավելի դիտում։

403634710_1806204349840010_7838302045222746778_n.jpg (26 KB)

«Ինձանից ավել» երգը զուգերգ է հայտնի պարագվայցի երաժիշտ եւ երգիչ Վիկտոր Էսպինոլայի հետ։

«Ես գրել եմ իմ հատվածի խոսքերն ու երաժշտությունը, Վիկտոր Էսպինոլան՝ իր, ու, այսպիսով, ստացվել է մշակույթների ձուլում: Վիկտորը աշխարհի լավագույն քնարահարներից է և նվագում է համաշխարհային լավագույն երաժիշտների հետ: Շնորհակալ եմ իրեն՝ այս համագործակցության առաջարկի համար», - ինստագրամի իր էջում գրել է երգչուհին։

  • Կիսվել: