կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինձ Հայաստանում շատ են սիրում, և ինձ համար այդ սերը շատ թանկ է. Կիրկորով

Ինձ Հայաստանում շատ են սիրում, և ինձ համար այդ սերը շատ թանկ է. Կիրկորով

Ֆիլիպ Կիրկորովն այս շրջանում վայելում է իր հանգիստը Հայաստանում և ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ Երևանի սրտից՝ պատմելով հանգստի և ստացած նվերների մասին:

«Նորից խոսում և լսում է Երևանը, Հայաստանը: Ինչպիսի գեղեցկություն, իսկ ես հիմա գտնվում եմ Երևանի կենտրոնում և արձակուրդները սկսվել են Հայաստանում և տեսեք՝ ինչ գեղեցկություն է հարազատների միջավայրում: Ինչ հրաշալի է, երբ կյանքը հրաշալի է: Ինձ հետ է նաև վզնոցս, որը նվիրել է Սիրուշոն, որը ունիկալ արտ օբյեկտ է, որը հիշեցնում է «Եվրատեսիլ» 2008-ի մասին, երբ Սիրուշոն մնացել է իմ սրտում, իսկ 15 տարի անց նա հիշեցրել է իր մասին այս վզնոցով, որը կմնա ինձ հետ, իսկ այն ամուր պահելով, ես ունեմ երազանք՝ նորից վերադառնալ այստեղ: Երևանում կարելի է հավերժ ճամփորդել՝ բացահայտելով քաղաքը: Նախորդ անգամ, երբ այստեղ էի այցելել էինք Գառնի, բայց չկարողացա լինել Երևանի կենտրոնում, իսկ ընկերներս բերեցին ինձ այստեղ՝ Կասկադ, որտեղ էլ կբարձրանանք և կբացվի հրաշք տեսարան դեպի Արարատ: Հայաստանում ինձ շատ են սիրում և ինձ համար շատ կարևոր է այդ սերը»,- ասում է նա:  

Երգիչը շրջել է մայրաքաղաքով, զբոսնել Երևանի կենտրոնում և հիացմունքով կիսվել իր տպավորություններով՝ Կասկադից ցույց տալով Երևանն ու Արարատը: 

«Հենց այս բարձունքից էլ տեսնում ենք Հայաստանի սիմվոլը՝ Արարատը, որը ձնով պատված է և տեսեք՝ ինչքան գեղեցիկ և հզոր տեսարան է»,- եզրափակում է երգիչը: 

Նա նաև ցույց է տվել՝ ինչպես է ժամանակ անցկացրել երևանյան ռեստորաններից մեկում և շնորհակալություն հայտնել հյուրասիրության և սիրո համար: 

Ֆիլիպ Կիրկորովը նաև նվեր է ստացել բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինայից և հոլովակում ցույց տվել այն: 

  • Կիսվել: