շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Ինչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները

Ինչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և մոդել Ջորջինա Ռոդրիգեսն օգոստոսի 10-ին՝ պսակադրության արարողությունից մեկ օր առաջ, ամուսնական պայմանագիր են կնքել։

Ինչպես հաղորդում է պորտուգալական Jornal de Notícias պարբերականը, փաստաթուղթը հստակեցնում է նորապսակների գույքային կարգավիճակը․ նրանք ընտրել են ունեցվածքի տարանջատման տարբերակը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պայմանագրի համաձայն ամուսիններից յուրաքանչյուրը միանձնյա տնօրինելու է այն ակտիվները, որոնք ունեցել է մինչև ամուսնությունը, ինչպես նաև այն ամենը, ինչ ձեռք կբերի դրանից հետո։ Եթե Ռոնալդուն և Ջորջինան որևէ գույք գնեն համատեղ, ապա այն հավասարապես կպատկանի երկուսին էլ։

Պարբերականի տրամադրության տակ հայտնված ամուսնության վկայականի համաձայն՝ զույգը մշտական բնակություն է հաստատել Էր Ռիյադում։ Բացի այդ, ընդգծվում է, որ ամուսնությունից հետո կողմերից ոչ մեկը չի փոխել իր ազգանունը։

  • Կիսվել: