ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչպես է Մերիլին Մոնրոն խնամել մաշկը. Դիմահարդարման թանգարանը գաղտնիքներ է բացել

Ինչպես է Մերիլին Մոնրոն խնամել մաշկը. Դիմահարդարման թանգարանը գաղտնիքներ է բացել

Նյու Յորքի դիմահարդարման թանգարանում բացված նոր ցուցադրության ցուցանմուշներից մեկը բժշկի նամակն է հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոյին՝ դեմքի խնամքի մասին խորհուրդներով։  360tv.ru-ի  հաղորդմամբ՝ այդ  ցուցանմուշը հրապարակել է թանգարանի Ինթսագրամի էջը։

Ցուցադրությունը նվիրված է ԱՄՆ-ում դիմահարդարման պատմությանը։

Այդ նամակը կազմել է բժիշկ Էրնո Լազլոն, որը խորհուրդ էր տվել Մոնրոյին հրաժարվել ընկույզից և շոկոլադից` մաշկը գեղեցիկ և առողջ պահելու համար։ Դերասանուհին պիտի առավոտյան լվանար դեմքն ու պարանոցը հատուկ օճառաջրով լցված մեծ ամանի մեջ, ապա կիրառել խոնավացնող միջոց: Դրանից հետո արդեն քսել տոնային կրեմ և դիմափոշի։

Քնելուց առաջ դերասանուհին բժշկի խորհրդով դեմքին ու պարանոցին յուղ էր քսում, հետո կրեմ, ապա լոսյոն։ Նա Մոնրոյին խորհուրդ էր տվել քնելուց առաջ թրջել դեմքը բամբակյա սրբիչով։

Դիմահարդարման թանգարանը Նյու Յորքում բացվել է այս տարի։ Մշտական ցուցադրության ցուցանմուշներից են Մոնրոյի և նրա գործընկերների՝ դերասանուհիներ Օդրի Հեփբըրնի, Գրետա Գարբոյի և մյուսների սիրելի կոսմետիկաները։

  • Կիսվել: