հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իլոն Մասկն ու երգչուհի Գրայմսը երկրորդ երեխայի անունը դրել են  Y

Իլոն Մասկն ու երգչուհի Գրայմսը երկրորդ երեխայի անունը դրել են Y

Իլոն Մասկն ու երգչուհի Գրայմսը երկրորդ երեխան են ունեցել, որին անվանել են Y, հայտնում է  New York Post-ը:

Աղջիկը ծնվել է 2021-ի վերջին, բայց ծնողներին առաջին ամիսներին հաջողվել է թաքցնել նրա գոյությունը: Գաղտնիքը բացահայտել է Գրայմսը Vanity Fair-ին տված հարցազրույցներից մեկում: Նա լրագրողին տուն է հրավիրել՝ երեխայի լացը լսելու համար: Այդպես  ամեն ինչ բացահայտվել է:

Երգչուհին օգտվել է փոխնակ մոր ծառայությունից, այդ պատճառով ոչ ոք հղիության և երեխայի ծննդյան մասին ոչինչ չի իմացել: Աղջկան անվանակոչել են  X Dark  Sideriel, կրճատ՝ Y, որն ակնկարկում է էքզաֆլոփի չափման միավորը,  Dark-ը անգլերենից  թարգմանած մութն է, որն ասոցացվում է անհայտության  հետ, իսկ Sideriel-ը աստղային ժամանակի նկարագրությունն է հեքիաթային տարբերակով:

  • Կիսվել: