ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հուզվեցի և լացեցի, քանի որ շատ էի ցանկանում այդ պահին կողքիս տեսնել Վարդուհուն, որն ինձ հետ չէր. Սիրուշո (տեսանյութ)

Հուզվեցի և լացեցի, քանի որ շատ էի ցանկանում այդ պահին կողքիս տեսնել Վարդուհուն, որն ինձ հետ չէր. Սիրուշո (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերությամբ թողարկվող ՛՛Մենք Եվրատեսիլում՛՛ նախագծի այս թողարկման հյուրերը երգչուհի Սիրուշոն, Հրաչ Քեշիշյանը և ՛՛Քելե-քելե՛՛ երգի հեղինակ Տեր-Հովան են:

Սիրուշոն պատմել է, որ օրեր շարունակ տարբեր եթերների ժամանակ և տարբեր երկրներում ելույթ են ունեցել և փորձել են պատմել Հայաստանի մասին՝ ներկայացնելով այն դրական լույսի ներքո: 

՛՛Երբ ավարտվեց մամուլի ասուլիսը, ինձ հետաքրքիր էր՝ ի՛նչ արձագանք կա հայերի կողմից, իսկ երբ կարդում էի մեկնաբանություններն ու հասկանում, որ դրանք կարդալու են նաև եվրոպացիները, ցավ էի ապրում՛՛,-ասել է երգչուհին:

Խոսելով ելույթի մասին՝ Սիրուշոն նշել է՝ թե՛ նախկինում, թե՛ այժմ շատ ավելի լավ և ուժեղ կատարումներ է ունեցել:

՛՛Այս օրն արեցի գործողություններ, որոնք արտիստը չպետք է անի, մասնավորապես՝ քնել էի ցերեկը, քանի որ գերհոգնած էի, հուզվեցի և լացեցի, որը ևս ցանկալի չէր: Հուզվել էի, քանի որ շատ էի ցանկանում այդ պահին կողքիս տեսնել Վարդուհուն, որն ինձ հետ չէր՛՛,-ասել է Սիրուշոն:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: