շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հուսով եմ` երգս կդիպչի ձեր սրտերին». Բրյունետը` «Եվրատեսիլ 2023»-ում իր երգի մասին

«Հուսով եմ` երգս կդիպչի ձեր սրտերին». Բրյունետը` «Եվրատեսիլ 2023»-ում իր երգի մասին

«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (Էլեն Երեմյան) հայտնել է, որ մրցույթին կներկայանա իր հեղինակային`«Future Lover» երգով, որի պրեմիերան կկայանա մարտի 15–ին։
 
«Գիտեմ, որ բոլորս շատ երկար ենք սպասել իմ երգի թողարկմանը, և շատ շուտով այդ սպասմանը վերջ կդրվի։ Այս ամբողջ ամիսների ընթացքում ես գրել եմ մի բան, որը լավագույնս արտացոլում է իմ էությունը թե՛ որպես արտիստ, թե՛ որպես մարդ։ Հուսով եմ՝ այս երգը կդիպչի ձեր սրտերին, ինչպես որ իմ դեպքում է եղել»,- «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում գրել է երգչուհին։

  • Կիսվել: