երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը Մոսկվայում հոսպիտալացվել է

Հումորիստ Եվգենի Պետրոսյանը Մոսկվայում հոսպիտալացվել է

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը հայտնվել է հիվանդանոցում: Կատակերգուին շտապ հոսպիտալացրել են նախաբազկի տեղաշարժված կոտրվածքով, հայտնում է MK-ն՝ վկայակոչելով աղբյուրին։

Հրատարակությունը պարզաբանում է, որ արտիստն ընկել է կիրակի օրը՝ փետրվարի 11-ին, Մոսկվայի կենտրոնում զբոսնելիս։ Նրա համար շտապօգնություն են կանչել ու ուղարկել բուժհաստատություն։ Պետրոսյանի վիճակի մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: