ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրապարակվել են Յուրի Շատունովի կյանքի վերջին րոպեները ֆիքսած տեսախցիկի կադրերը

Հրապարակվել են Յուրի Շատունովի կյանքի վերջին րոպեները ֆիքսած տեսախցիկի կադրերը

Տելեգրամի ռուսական ալիքներում հայտնվել են ռուսական էստրադայի աստղերից Յուրի Շատունովի կյանքի վերջին րոպեների տեսագրությունը։

Ընկերները Յուրիին տեղափոխում են Ռաստունովո գյուղի հիվանդանոց, որտեղ մնում են մոտ 10 րոպե։ Ավելի ուշ երգչին նստեցնում են շտապօգնության մեքենա՝ Դոմոդեդովոյի հիվանդանոց տեղափոխելու համար, որի ճանապարհին էլ կանգ է առնում ռուսական էստրադայի լեգենդներից մեկի սիրտը։

Հիշեցնենք, որ 48-ամյա Յուրի Շատունովը մահացել էր այսօր՝ սրտի կաթվածից։

  • Կիսվել: