շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան մոր հետ այցելել է Հայաստան

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան մոր հետ այցելել է Հայաստան

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան մոր հետ այցելել է Հայաստան և իր ինստագրամյան էջում կիսվել ճամփորդությունից ստացած տպավորություններով։

«Մենք թռանք, որպեսզի մեր աչքերով և բոլոր 7 զգայարաններով համոզվենք, որ Հայաստանը հանգստի և զբոսաշրջության շքեղ վայր է»,- գրել է Չեխովան՝ կիսվելով, որ մայրը վաղուց էր երազել Հայաստան հասնելու մասին․

«Հայաստանի բոլոր վանքերից, որ այցելել եմ, ինձ դուր է եկել Սևանա լճի Սևանավանքը»։

Չեխովան այցելել է նաև Արարատի կոնյակի գործարան և թռել օդապարիկով․

«Իսկ Երևանում նա վայելել է տանիքի գեղեցիկ լողավազանն ու այցելել քաղաքի գողտրիկ սրճարանները»։

  • Կիսվել: