ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի են «Օսկար»-ի մրցանակակիրների անունները

Հայտնի են «Օսկար»-ի մրցանակակիրների անունները

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ մարտի 27-ին, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Կոդա» (CODA) կինոնկարը: Այն «Օսկարի» արժանացավ նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում:

«Շան իշխանություն»-ը (The Power of the Dog) ֆիլմը, որը ներկայացված էր 12 անվանակարգում, ստացավ միայն մեկ մրցանակ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

«Լավագույն դերասան» համարվեց Ուիլ Սմիթը՝ «Ռիչարդ արքան» ֆիլմի համար (King Richard):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը տրվեց Ջեսիկա Չեսթեյնին «Թեմի Ֆեյի աչքերը» (The Eyes of Tammy Faye) ֆիլմում կերտած դերի համար:

Ամենաշատը «Օսկարի» արժանացած ֆիլմը «Դյունա»-ն էր (Dune): Այն մրցանակներ ստացավ «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հնչյունային ձևավորում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն բեմադրող նկարչի աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում։

Հաղթողների ցանկին հնարավոր է ծանոթանալ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

Մրցանակաբաշխությունը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

  • Կիսվել: