հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի է դարձել նոր «Տանը մենակ» ֆիլմի դերասանական կազմը

Հայտնի է դարձել նոր «Տանը մենակ» ֆիլմի դերասանական կազմը

Արդեն հայտնի է, թե ովքեր կնկարահանվեն «Տանը մենակ» հանրահայտ սուրբծննդյան կատակերգության շարունակությունում, տեղեկացնում է Metro-ն:

Նոր ֆիլմում կնկարահանվեն Արչի Յեթսը, Էլլի Կեմպերը և Ռոբ Դիլենին: Յեթսը հանրաճանաչ է դարձել «Նապաստակ Ջոջո» ֆիլմից հետո:

Նշվում է, որ երիտասարդ դերասանը չի մարմնավորի Մակոլեյ Կալկինի հերոս Քևինին: Նոր ֆիլմը ներկայանալու է որպես առանձին պատմություն:

Ֆիլմի ռեժիսորն լինելու է Դեն Մեյզերը: Նկարահանումները պետք է սկսվեն 2020-ի փետրվարին:

  • Կիսվել: