կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտարարվել է «Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակի ընտրության մրցույթ. ովքեր կարող են մասնակցել

Հայտարարվել է «Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակի ընտրության մրցույթ. ովքեր կարող են մասնակցել

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով:

Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:

Մրցույթին կարող են դիմել այն երեխաները, որոնք 2023թ.-ի նոյեմբերի 26-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան (ծնվել են մինչեւ 2014 թ.-ի նոյեմբերի 26-ը եւ 2008թ.-ի նոյեմբերի 27-ից հետո):

Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես սոլո երգիչ, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել www.eurovision.am  կայք, լրացնել հայտը՝ ներկայացնելով 2 երգի քավր տարբերակ (կենդանի կատարմամբ):

Առաջին փուլը հաղթահարած դիմորդներին Հանրային հեռուստաընկերությունը կհրավիրի լսումների երկրորդ փուլին:

Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթող մասնակցին. այսպիսով, նա կդառնա «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը:

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 23-ը: Հարցերի դեպքում մասնակիցները կարող են գրել [email protected]  էլեկտրոնային հասցեին:

  • Կիսվել: