երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Հայկոյի կողքին կին կար, որի սխալ բուժման պատճառով Հայկոն կյանքից հեռացավ. այդ մասին բոլորը լռում են. Անահիտ Սիմոնյան

Հայկոյի կողքին կին կար, որի սխալ բուժման պատճառով Հայկոն կյանքից հեռացավ. այդ մասին բոլորը լռում են. Անահիտ Սիմոնյան

«Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է իր և Հայկոյի ամուսնալուծության, Հայկոյի մահվան ու դրա պատճառների մասին:

«Երկու տարի ես և Հայկոն ապրել ենք մի տանիքի տակ, բայց բաժանված ենք եղել: Բաժանման մասին չհայտարարելու միտքը եղել է հանուն Արմանի ու ավելորդ խոսակցություններից խուսափելու համար: Ամուսնալուծության միտքը շատ անգամ է եղել մեր ընտանիքում ու ոչ միայն ինձ մոտ: Մեզ մոտ լինում էին տարբեր բարդ շրջաններ, բայց անընդհատ փորձում էինք հաղթահարել ու այդ ամենի միջով պատվով անցնել: Բայց եկավ մի պահ երբ որոշեցի, որ այլևս չեմ ուզում խաղալ երջանիկ ընտանիք»,-պատմել է Անահիտը:

Նա նշել է, որ ամուսնության վերջակետն իր համար դրվեց այն պահին, երբ հասկացավ, որ Հայկոյին էլ չի խանդում: Նա պատմել է, որ մի օր հասկացավ, որ Հայկոյի հետ լավ ընկերներ են, բայց ոչ կին ու ամուսին: Անահիտը նաև պատմել է, որ ամուսնալուծությունից հետո էլ շարունակել է Հայկոյի հետ լավ հարաբերություններ ունենալ: «Երբ իմ կյանքում լավ բան էր լինում, առաջինը նրան էի զանգում, նույնն էլ Հայկոն: Մինչև իր վերջին շունչը իրար հետ եղել ենք կապի մեջ»,-պատմել է Անահիտը:

Անահիտը նաև խոսել է Հայկոյի մահվան պատճառների մասին:

«Քովիդի շրջանում Հայկոյի կողքին կար կին ու այդ կինը որոշել էր, որ ինքը «դոկտոր-պրոֆեսոր» է ու չգիտեմ՝ ինչպես է նրա խիղճը հիմա հանգիստ: Այդ կինն ուներ ընկերուհի, որը ինչ-որ մեկին բուժել էր ինչ-որ մեթոդով ու այդ կինը որոշել էր, որ այդ բուժման մեթոդը կհամապատասխանի բոլորին: Հիվանդանոցում Հայկոյին ասացին, որ նրան մեծ քանակությամբ հորմոն է սրսկվել ու դա արգելված էր: Այդ կինը Հայկոյի շրջապատի մտերիմն էր ու այդ պատճառով ոչ ոք այդ սխալի մասին չի խոսում: Եթե Հայկոն ճիշտ բուժում ստանար, այդպես չէր լինի: Ես ուզում էի դատի տալ այդ աղջկան, բայց հետո, երբ իմացա, որ արտաշիրիմում պետք է արվի, հրաժարվեցի այդ մտքից»,-պատմել է Անահիտը: 

Անահիտը նաև պատմել է, որ քովիդի ժամանակ երբ Հայկոն մեկուսացած էր այդ կնոջ հետ իր ստուդիայում, զանգահարել է իրեն ու դեղ խնդրել ու երբ ինքն այդ դեղը տարել է Հայկոյի մոտ, Հայկոն զանգահարել ու ասել է, որ արդեն շտապօգնության մեքենայի մեջ է ու չի կարողանում շնչել:

«Ես կարողացա Հայկոյին վերջին անգամ տեսնել հիվանդանոցում, նա հազիվ ինձ ճանաչեց, բայց երբ ճանաչեց հարցրեց՝ ինչի եմ եկել, կվարակվեմ»,-ասաց Անահիտը:

  • Կիսվել: