ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ը հրապարակել է Հայկոյի «Կյանքով» ստեղծագործությունը

«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ը հրապարակել է Հայկոյի «Կյանքով» ստեղծագործությունը

«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ը, որն ստեղծվել է երգահան, կոմպոզիտոր Հայկոյի մահից հետո, երաժշտի երկրպագուներին է ներկայացրել նրա «Կյանքով» երգը:

Երգը, որի երաժշտութան հեղինակը Հայկոն է, իսկ խոսքերը գրել է Րաֆֆի Ալթունյանը, արդեն համացանցում է:

«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ը միտված է Հայկոյի ստեղծագործական ժառանգության պահպանմանն ու հանրայնացմանը: Հիմնադրամը Հայկոյի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդն է, որը հետևելու է Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում։

Սիրված երգիչը կյանքից հեռացել է 2021 թվականի սեպտեմբերին: Նրա վախճանի պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն է եղել:

  • Կիսվել: