երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանը «Սլավյանսկի բազար» մրցույթում ներկայացնելու է Սյուզաննա Մելքոնյանը

Հայաստանը «Սլավյանսկի բազար» մրցույթում ներկայացնելու է Սյուզաննա Մելքոնյանը

«Սլավյանսկի բազար» ամենամյա երաժշտական մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ մրցույթների դափնեկիր, «Ну-ка, все вместе!» ռուսական հայտնի նախագծի հաղթող եւ ժյուրիի անդամ Սյուզաննա Մելքոնյանը։ Երգչուհու թեկնածությունը որոշել է մրցույթի հայաստանյան պատվիրակությունը՝ ղեկավար Վրեժ Կիրակոսյանի գլխավորությամբ։ 

«Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթն այս տարի անցկացվելու է հուլիսի 12-ից 17-ը՝ Վիտեբսկում։ Այս տարի մրցույթը կանցկացվի 32-րդ անգամ։

  • Կիսվել: