կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2023»-ին, երգի մրցույթը տեղի կունենա Մեծ Բրիտանիայում

Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2023»-ին, երգի մրցույթը տեղի կունենա Մեծ Բրիտանիայում

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական էջը հրապարակել է այն 37 երկրների ցանկը, որոնք կմասնակցեն «Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթին։ Հայաստանը եւս հաստատել է մասնակցությունը մրցույթին։

Մրցույթը տեղի կունենա մայիսի 9-ին, 11-ին, 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։ Մրցույթն այս տարի հաղթել էր Ուկրաինան, սակայն պատերազմական իրավիճակով պայմանավորված որոշում կայացվեց մրցույթն անցկացնել Մեծ Բրիտանիայում։

  • Կիսվել: