«Հայաստա՛ն, ես ձեզ սիրում եմ». Մանկական Եվրատեսիլի՝ Ղազախստանի մասնակցի հայերեն խոսքը (տեսանյութ)
Մարզահամերգային համալիրում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը:
Ղազախստանը ներկայացնող Դեյվիդ Չարլինը, որի երգը մայրիկի մասին էր, ելույթի ավարտից հետո հայերենով բացականչեց. «Հայաստա՜ն, ես ձեզ սիրում եմ»:
Վերջինիս երախտիքի խոսքը առաջացրեց դահլիճի ոգևորությունը: Նրա հայերեն խոսքին հանդիսականներն արձագանքեցին բուռն ծափերով և բացականչություններով:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ մրցույցում առաջին տեղը զբաղեցրեց Ֆրանսիայի պատվիրակը, իսկ երկրորդը՝ Նարեն՝ Հայաստանից: