Հայ փոքրիկն իր ֆրանսերենի կրկնուսույցին սովորեցնում է հայերեն տառերը
Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել ինստագրամում, որտեղ իր և հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի որդին՝ Բագրատը ֆրանսերենի կրկնուսույց Քլոեին սովորեցնում է հայերեն «Չ» տառը։
Տեսանյութին կցված հրապարակման մեջ նա գրում է․ «Քլոեն սովորեցնում է Բագրատին ֆրանսերեն, Բագրատն էլ որոշեց Քլոեին հայերեն սովորեցնել։»
Մանրամասները՝ տեսանյութում։