շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ մոդելի լուսանկարը՝ Harper’s Bazaar Qatar ամսագրի շապիկին (լուսանկարներ)

Հայ մոդելի լուսանկարը՝ Harper’s Bazaar Qatar ամսագրի շապիկին (լուսանկարներ)

Նյու Յորքում բնակվող հայ մոդել Ռուբինա Խանզադյանը հայտնվել է նորաձևության ոլորտում հեղինակավոր Harper’s Bazaar Qatar ամսագրի շապիկին:

Նրա լուսանկարները հրապարկվել են ամսագրի և մոդելի ինստագրամյան էջերում: Ամսագիրը 23-ամյա մոդելի լուսանկարները հրապարակել է ոչ միայն շապիկին, այլև մի քանի այլ էջերում:

Խանզադյանը, որն առաջին հայուհին է, որը պայմանագիր է ստորագրել Victoria’s Secret-ի հետ, շնորհակալություն է հայտնել լուսանկարիչներն համագործակցության համար: 

Նշենք, որ Ռուբինան գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին է, և թեև 2 տարեկանից Հայաստանում չի բնակվել, լավ է տիրապետում հայերենին: Նա նաև հագուստի սեփական ապրանքանիշն ունի՝ Rubina Dylan, որն առաջ է տանում ԱՄՆ-ում և Իսպանիայում:

  • Կիսվել: