չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայ գործարարի որդին հայտնվել է ՌԴ ամենացանկալի փեսացուների ցանկում

Հայ գործարարի որդին հայտնվել է ՌԴ ամենացանկալի փեսացուների ցանկում

Peopletalk հրատարակության վարկածով Ռուսաստանի ամենացանկալի փեսացուների ցանկում է հայտնվել հայտնի գործարար Սերգեյ Սարկիսովի որդի Սերյոժան:

Վերջին երեք տարիներին նա աշխատում է հոր «РЕСО- гарантия» սպահովագրական ընկերությունում, որի տարեկան եկամուտը մոտ ութսուն մլրդ  է:

Սարկիսով կրտսերը ծնվել է Բարսելոնայում, կրթությունը ստացել է Անգլիայում։ Այսօր նա Բենթլի է վարում եւ ինքն իրեն անվանում «Սեւ արքայազն»:

Անցյալ տարի Peopletalk-ին տված հարցազրույցում Սերգեյն ասել է, որ երբեք լուրջ հարաբերություններ չի ունեցել։ «Ինձ դեռ բախտ չի վիճակվել հանդիպել «միակին»։ Ես դեռ չեմ ծրագրում ընտանիք կազմել, իսկ ապագա 10 տարիներին զբաղվելու եմ միայն բիզնեսով»,-ասել է ամենացանկալի փեսացուն:

  • Կիսվել: